slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել հայ, ռուս, բելառուս և ղազախ փորձագետների մասնակցությամբ

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկի գլխավորությամբ դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել հայ, ռուս, բելառուս և ղազախ փորձագետների մասնակցությամբ:
Գործնական աշխատանքները (միջլաբորատոր համեմատական փորձարկումներ, ստուգիչ թեստավորումներ և այլն) իրականացվել են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում նախորդ տարի ներդրված գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ:
Համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացումը և փորձի փոխանակումը նպատակ ունեն բարձրացնել փորձագետների մասնագիտական հմտությունները ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) իրականացրած ծրագրերին հաջող մասնակցության նպատակով:
Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն հայտ է ներկայացրել մասնակցելու ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացվող դատաքիմիական փորձաքննությունների ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլին, որի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվելու են  կենսաբանական, ինչպես նաև դեպքի վայրից վերցված նմուշներ, որոնք հետազոտվելու են Բյուրոյի համապատասխան լաբորատորիայում, իսկ հետազոտության արդյունքում ստացված տվյալները կներառվեն UNODC-ի միասնական հաշվետվության մեջ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում արտերկրի գործընկերների հետ համատեղ իրականացվող գիտագործնական և մեթոդական աշխատանքները կրում են պարբերական բնույթ, ինչը թույլ է տալիս ծանոթանալ մեթոդական նոր մոտեցումների, ընդլայնել Բյուրոյի փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները:

13 November 2024